News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի այն  հայտարարությունը, թե ԵԱՀԿ խաղաղարար ջանքերի տեսանկյունից Ղարաբաղի շուրջ բանակացություններում «մեկ քայլ հետընթաց» է արձանագրվել, փաստում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տակավին համաձայնության չեն եկել եւ ռազմական առումով մտահոգություններ կան։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նա միաժամանակ նկատեց, որ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչի նման գնահատականը բացառապես փաստի արձանագրում է, եւ Ալեքսանդր Վերշբոուի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու նպատակ չի հետապնդում։

Նշենք, որ Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հուլիսի 28-ին հայտարարել էր, որ արաբաղի շուրջ բանակացություններում արձանագրվել է «մեկ քայլ հետընթաց»:

Նրա խոսքով` հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում հնարավոր չեղավ ապահովել «առաջընթաց», իսկ «լարվածությունը երկու կողմերի շփման գծում աճում է»:

Նրա հաղորդած տեղեկատվության համաձայն` Հայաստանն ու Ադրբեջանը «նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել ղարաբաղյան հարցի հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ մենք մնում ենք ապակառուցողական եւ վտանգավոր անելանալի իրավիճակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ