News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը չի դադարում ընդգծված ծայրահեղական պահանջներ ներկայացնել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանն այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ յուրաքանչյուր նոր փուլում Ադրբեջանն առաջադրում է անիրագործելի պահանջներ:

«Դրանց իրականացումն անհեթեթ է հայկական կողմի համար: Դա կնշանակի, որ պատմության մեջ առաջին անգամ պատերազմում հաղթանած երկիրը կապիտուլացիայի է ենթարկվում»,-ասել է փորձագետը:

Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով էլ, Կազանյան բանակցությունների արդյունքում միջազգային հանրությունը մեծապես դժգոհ է Ադրբեջանի պահվածքից, ավելի քան Հայաստանից` հաշվի առնելով նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպան ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած 10 հավելյալ պահանջները:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) նախագահների` Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպման մասին, Ալեքսանյանը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմի առաջարկները կլինեն առավել հայանպաստ: «Իմ սկզբունքային կարծիքով, Ռուսաստանը կմնա դրոշակակիր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Արեւմտյան երկրներն, իրենց հերթին, ձգտում են վերցնել նրանից նախաձեռնությունը»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ