News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱԼՌՈՍԱ-ի` 2011թ. հայկական ձեռնարկություններին 30 մլն դոլարի ալմաստի վաճառքի քվոտան կարող է ավելացվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Նրա խոսքով, ներկայումս ԱԼՌՈՍԱ-ից ալմաստի հումք են գնում հայկական 4 ոսկերչական ընկերություններ:

«ԱԼՌՈՍԱ-ն մշտապես մեր ձեռնարկությունների մոնիտորինգ է իրականացնում` պարզելու, թե որքանով են համապատասխանում իր չափորոշիչներին: Վերջին տարիներին 4 նման այց է իրականացվել»,- նշել է Քոչարյանը: Նրա խոսքով, ներկայումս էկոնոմիկայի նախարարությունը ռուսական ընկերության հետ բանակցություններ է վարում նշված քվոտայի ավելացման, նաեւ գնորդ-ձեռնարկության ավելացման ուղղությամբ: Հայաստանում այժմ 10-12 ալմաստամշակող ընկերություններ կան, ոսկերչական ոլորտի ծավալը 2011թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է մոտ 4,75 մլրդ դրամ (մոտ 13 մլն դոլար): Վերջին շրջանում Հայաստանը պայմանավորվածություններ է կնքել հումքի այլ առաքիչների հետ, 2010թ. Հարավային Աֆրիկայի հետ հուշագիր է ստորագրվել ալմաստի արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Նշենք, որ ԱԼՌՈՍԱ-ի գործընկեր կարող են դառնալ ընկերությունները, որոնք գրանցված են Արտոնագրման Կիմբերլիի գործընթացին մասնակից երկրների ցանկում (Հաայստանը դրա անդամ է 2002-ից): Գործընթացը նախատեսում է ալմաստի արդյունահանման աղբյուրների նույնականացում, որպեսզի բացառվի դրանց իրացումը զինված հակամարտությունների ֆինանսավորման նպատակով:

ԱԼՌՈՍԱ-ն ախարհում ալմաստի արդյունահանման խոշորագույն ձեռնարկությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ