News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ հատվածներ է ներկայացնում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի «2083: Անկախության եվրոպական հռչակագիր» անվանումը կրող մանիֆեստից, ում կողմից  հուլիսի 22-ին կատարած կրկնակի ահաբեկչության արդյունքում սպանվեց 76 մարդ, հիմնականում երիտասարդական ճամբարի երեխաներ:

Խստորեն դատապարտելով հանցագործի կատարած ահաբեկչությունը, այդուհանդերձ, գործակալությունը ներկայացնում է նրա մանիֆեստից որոշ հատվածներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, դրանով ցույց տալով, թե ինչ անմարդկային, ստոր եւ անթույլատրելի արարքներ կարող են կատարվել, շահարկելով այլոց ողբերգությունը:

Հայերն Օսմանյան կայսրությունում

Օսմանյան կայսրությունում հայերը հիմնականում ապրել են իրենց հողի վրա, որոնց վրա հազարամյակներ ապրել են նրանց նախնիները: Միլլեթի համակարգում այդ հողերը կոչվում էին «6 արեւելյան վիլայեթներ»: Շատ հայեր ապրում էին Կիլիկիայում, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մեծ քաղաքներում: Նրանցից շատերը ազդեցիկ դիրք էին գրավում հասարակության մեջ` ֆինանսական եւ գործարար առումներով…

1894-ին սիստեմատիկ կոտորածները տարածվեցին Թուրքահայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Կատարվում էր հայերի զանգվածային ոչնչացում, բռնի իսլամացում, ունեցվածքի խլում: Այդ հարձակումները կազմակերպելու համար սուլթան Աբդուլ Համիդը ստեղծել էր քրդական ջոկատներ, որոնք կոչվում էին «Համիդիե»: Օսմանյան բանակի հետ միասին նրանք հարձակվում էին հայերի վրա եւ սպանում առանց խտրականության բոլորին: Հայերի նկատմամբ խստության եւ ահաբեկչության քաղաքականությունն իրականացնելու համար Աբդուլ Համիդը որոշեց հարվածել հայերին նաեւ տնտեսապես: Նա հրամայեց ընդհանրապես առեւտուր չանել հայերի հետ: 1894-96 թթ ոչնչացվեց 300 հազար հայ: Սասունում հայերը պաշտպանվեցին, սակայն որոշ ժամանակ անց ճնշման տակ հանձնվեցին:

Հայոց ցեղասպանությունը 1915-1918 թվականներին. 1,5 մլն զոհ

Հայերի ցեղասպանությունը ջիհադ էր: Թեեւ շատ մահմեդականներ համաձայն չէին տեղի ունեցող հանցագործությանը, սակայն կոտորածներն իրականացնում էին բացառապես կահմեդականները եւ միայն նրանք էին շահ ստանում դրանից` զոհերի ունեցվածքը, տները, հողերը, հարստությունները, ինչպես նաեւ ստրկության էին տանում զոհերի երեխաներին: Տարբեր աղբյուրներ, մասնավորապես, մահմեդական աղբյուրները, մանրամասն նկարագրում են կոտորածներն ու գաղթը: Ինչպես բոլոր ջիհադների ժամանակ, մզկիթները կենտրոնական տեղ էին զբաղեցնում, որտեղ մարդկանց դրդում էին ջիհադի:

Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում Թուրքիայում ապրող 2 մլն հայեր արտաքսվեցին եւ կոտորվեցին…

Հայերին ոչնչացնելու գործը կազմակերպեցին ուլտրաազգային երիտթուրքերը: Հրամանը հեռագրերեով ուղարկվել էր տարբեր շրջանների տեղական իշխանություններին: Զինված հարձակումներն սկսվեցին 1915-ի ապրիլի 24-ին: Այդ օրը Ստամբուլում 300 հայ մտավորականներ, քաղաքական առաջնորդներ, ուսուցիչներ, գրողներ ձերբակալվեցին իրենց տներում, կարճ ժամանակով բանտարկվեցին, ապա գնդակահարվեցին կամ կախաղան բարձրացվեցին: Այնուհետեւ հայ տղամարդկանց զանգվածային ձերբակալություններ սկսվեցին ողջ երկրի տարածքում: Տղամարդկանց դուրս էին բերում բնակավայրերից եւ սպանում: Տեղի քրդերն ու թուրքերը հաճախ միանում էին սպանություններին: Այնուհետեւ սկսվեց հայերի զանգվածային տեղահանումը: Ասվում էր, որ նրանց տեղափոխում են ռազական գործողությունների շրջաններից, սակայն իրականում նրանց մահվան երթով տանում էին Սիրիական անապատներ:

Թուրք ժանդարմները ուղեկցում էին քարավանները, ովքեր թույլ էին տալիս քրդերին եւ այլ խմբերի հարձակվել, սպանել ու թալանել անզեն հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ