Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին, եթե, իհարկե, մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որեւէ արտակարգ իրադարձություն չպատահի: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Հանրահավաքը ավարտվեց, հիմա Ազատության հրապարակում տոնվելու է Հայ ազգային կոնգրեսի եռամյակը: Խոսքը փոխանցում եմ մեր հավաքույթի թամադային, Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Տեր-Պետրոսյանը:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր հանրահավաքն անցավ 40 աստիճան շոգի պայմաններում, բայց մեր հանրահավաքի աստիճանը հազար է եւ ավելի, ու մեր պայքարի ջերմաստիճանը հազար է եւ ավելի, ու ավազակապետությունը հալվելու է մեր հանրահավաքի ջերմության առաջ»:
Այնուհետեւ հնչել է Ֆրեդի Մերքյուրիի We are the champions երգը:
Դիտեք ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ