News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտոնաթող զինվորականը, ով մեղադրվում էր Կառավարության դեմ ծրագրերի մեջ, հաստատել է ենթադրյալ պաշտոնական հրամանը` ստեղծելու կայքէջ, որը վարկաբեկելու է իշխող կուսակցությանը: Այս հայտարարությունը կարող է ավելի սրել իրավիճակը Անկարայում:  Այս մասին հաղորդել է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ը: «Ինտերնետ-հուշագիրը իրական փաստաթուղթ է»,- ասել է պաշտոնաթող գնդապետ Դուրսուն Չիչեկը` Ֆունդամետալիզմի դեմ պայքարի գորոծողությունների ծրագրի վերաբերյալ դատական գործի շրջանակներում:

Չիչեկի հետ կապված ներկայումս ընթանում է 4 դատական գործընթաց` կապված տարբեր գործերի հետ` ենթադրյալ հեղաշրջում, ինտերնետ-հուշագիր` Թուրքիայի գլխավոր շտաբի փաստաթուղթը, որը նախատեսում էր ստեղծել 42 ինտերնետային կայքեր, որոնք պետք է քարոզչություն ծավալեին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ` հայտարարելով օրենքից դուրս Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, հույներին եւ հայերին: Չիչեկի հայտարարությունը կարող է ավելի բարդացնել կառավորության եւ զինվորականների հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ