News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բացահայտվել է օգոստոսի 3-ին Նոր Արտամետ գյուղի տներից մեկում կատարված սպանությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, օգոստոսի 3-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է ահազանգել մի կին ու հայտնել, որ իրենց բակում վիրավոր մարդ է ընկած:

Մեկնած օպերատիվ խումբը Նոր Արտամետ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել էր 42-ամյա  Միքայել Ճաղարյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքի հետքով:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Ճաղարյանին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել եւ սպանել է 48-ամյա Արայիկ Ն.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ