News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իտալական Պադույա նահանգի Չիտադելլայի քաղաքապետն արգելել է քեբաբի վաճառքը: Այս մասին հաղորդում է տեղի Il Mattino di Padova թերթը:

Քաղաքապետ Մասիմո Բիտոնչիի կարծիքով, քեբաբն, «անկասկած, մեր ավանդույթների մեջ չի մտնում եւ մեր ինքնության մի մասը չի կազմում»: «Այնտեղ, որտեղ քեբաբի իրացումը թույլատրված է, տեղի վարչակազմը եւ քաղաքացիները դառնորեն ափսոսում են դրա համար»,- ընդգծել է նա:

Բիտոնչիի հրահանգով, քաղաքի պատմական կենտրոնում չպետք է թույլ տրվի հասարակական սննդի կազմակերպում, որոնք մեծ քանակի թափոնների առիթ են դառնում: «Էլ չեմ խոսում սանիտարական նորմերը չպահպանելու մասին, քանի որ պատրաստվող սնունդը երկար ժամանակ գտնվում է դրսում: Մենք պետք է վերականգնենք մեր ազգային խոհանոցի լավագույն արժեքները»,- ընդգծել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ