News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին, ԼՂՀ-ի Շահումյանի շրջանում տեղի է ունեցել վազքի մարզային մրցույթ, որին մասնակցել են՝ Քարվաճառի, Նոր Գետաշենի, Նոր Վերին շենի եւ Նոր Վորաջուրի հավաքականները, հայտնում է Sportinfo.am լրատվական գործակալությունը։ Վազորդները մրցել են անհատական եւ թիմային հաշվարկով։ Թիմային մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Նոր Գետաշենի հավաքականը։ Երկրորդ տեղում՝ Նոր Վերին շենն էր, երրորդում՝ Քարվաճառը։

Անհատական մրցույթի արդյունքներն են.

500մ. 1.Մարիամ Բարսեղյան, 2.Անի Մնացականյան, 3.Մանիկ Մնացականյան

1000մ. 2.Աղջիկներ. 1.Սիրանույշ Կիրակոսյան, 2.Ամալյա Գրիգորյան, 3.Նարե Առաքելյան

1000մ. Տղաներ. 1.Արթուր Հակոբյան, 2.Ստեփանոս Ալեքսանյան, 3.Մհեր Վիրարյան

2000մ. Տղաներ. 1.Գեւորգ Վիրանյան, 2.Անդրանիկ Ցիկանյան, 3.Ստեփանոս Ալեքսանյան

Թիմային մրցումներում հաղթողները պարգեւատրվեցին դիպլոմներով։ Անհատական մրցումներում հաղթողները պարգեւատրվեցին շքանշաններով եւ գումարային մրցանակներով, իսկ երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրածները՝ պատվոգրերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ