News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Բուրաք Բեքդիլի հոդվածը` հրապարակված թուրքական «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականում:

Մենք թուրքերս հետաքրքիր ցեղատեսակ ենք: Մեկ ստորագրում ենք կառավարական թղթեր, որոնց հետեւանքով մեկ միլիոնից ավելի հայեր են կոտորվում, մեկ էլ` մի հայի սպանության կապակցությամբ երթով ենք անցնում` բղավելով. «Մենք բոլորս հայ ենք»:

Մենք սիրում էինք մեր հանրապետության հիմնադրին: Մենք պաշտում էինք նրան: Մենք բանտ էինք նետում նրան չպաշտողներին: Այժմ մենք բանտարկում ենք նրան դեռեւս պաշտողներին:

Մենք մեծ պոետ ունեինք: Մենք ատում էինք նրան: Նա մահացավ տարագրության մեջ: Մենք ավելի շատ սկսեցինք ատել նրան: Մենք խոշտանգում էինք նրա բանաստեղծություններն ընթերցողներին: Մի լուսավոր օր մեր կառավարությունը հարգանքով նրան վերադարձրեց քաղաքացիությունը, որից նա զրկվել էր: Այժմ մենք նրան սիրում ենք:

Այդ սոցիալիստը քուրդ մտավորականության ներկայացուցիչ էր: Նա մազապուրծ եղավ խունտայից 1980 թվականին: Մենք ատում էինք նրան: Մի քանի օր առաջ մենք նրան ողջունեցինք որպես հերոսի: 31 տարվա վտարումից հետո վերադարձածին ողջունելու համար հերթ էր կանգնել Ստամբուլի նահանգապետի տեղակալը:

Մենք ունեինք վարչապետ: Մենք նրան սիրում էինք: Հետո մենք սկսեցին ատել նրան: Մենք կախեցինք նրան: Այնուհետեւ նրա անունով կոչեցինք օդանավակայաններ եւ այլ հուշակոթողային հասարակական վայրեր: Այժմ մենք նրան սիրում ենք:

Մեր գեներալներն ատում էին Ջեմիլ Չիչեկին, վարչապետ Թուրգութ Օզալի կաբինետի այդ «ֆունդամենտալիստական վիրուսին»: Այժմ մեր գեներալները սիրում են Ջեմիլ Չիչեկին` «չափավոր հայրենասերին» վարչապետ Էրդողանի կաբինետում:

Մենք հալածում էինք կրոնական մարդկանց, քանի որ «այդ ոչ քաղաքակիրթ արարածները աղոթքի եւ պահքի նման անսովոր երեւույթներով կեղտոտում էին մեր արեւմտյան մշակույթը»: Այժմ մենք հալածում ենք ոչ կրոնականներին, «քանի որ այդ անհավատներն իրենց մեղքերով` ալկոհոլով եւ պահք չպահելով կեղտոտում են մեր իսլամական մշակույթը»:

Մենք ատում էին հիջաբով կանանց քանի որ նրանք համարվում էին «Աթաթուրքի Թուրքիան կործանել ցանկացող բանակի զինվորներ»: Այժմ մենք ատում ենք կարճ շրջազգեստով եւ բիկինիով կանանց, քանի որ նրանք «հակաքրիստոսի բանակի զինվորներ են, որոնք ձգտում են ոչնչացնել մեր Մուհամեդ մարգարեի Թուրքիան»:

Մենք խոշտանգում էինք նրանց, ովքեր առանց ատելության էին արտաբերում Աբդուլա Օջալանի անունը: Այնուհետեւ եղան ժամանակներ, երբ կառավարության ձեռնասուն գիտնական այրերը առաջարկեցին նրան դարձնել թուրքական բանակի գեներալ:

Մենք ազատեցինք Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչուհուն եւ նա մտավ խորհրդարան, որովհետեւ ընտրվել էր: Այնուհետեւ մենք բանտ նետեցինք ՔԲԿ-ի դեմ կռված հրամանատարին:

Մենք հեռացնում էինք սպաներին, որոնց կանայք հիջաբ էին կրում: Մենք, հավանաբար, շուտով կհետապնդենք առանց հիջաբի կանանց ամուսին սպաներին:

«Նոր Թուրքիայում» դերերի փոփոխությունը չի զարմացնում ոչ մեկի, ով հասկանում է  ծայրահեղությունների հետ թուրքական սիրավեպը:

Ընտրված կառավարությունները գեներալների հետ լարված հարաբերությունների պատճառով հրաժարական էին տալիս: Այժմ գեներալներն են լքում պաշտոնները` ընտրված կառավարության հետո ունեցած տարաձայնությունների պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ