News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր` օգոստոսի 9-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, աշխատանքային այցով ժամանել է Սոչի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունների ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթան ու Կասպից ծովի իրավական կարգավիճակին վերաբերող հարցեր, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների հանգամանալից փոխանակում առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի, նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների եւ տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլում հիշեցրել են, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպում են եռակողմ ձեւաչափով` Հայաստանի նախագահի հետ: Վերջին նման հանդիպումը կայացել է հունիսի 24-ին Կազանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ