News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կառավարությունում, այսօր` օգոստոսի 9-ին, կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի (TOR) նախնական տարբերակը եւ մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համատեքստում մանրամասներ են ներկայացվել խորհրդատուի գործառույթների եւ խնդիրների վերաբերյալ:

Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել արծարծված հարցի կապակցությամբ:

Արված դիտողություններով հանդերձ խորհուրդը հաստատել է խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի (TOR) նախնական տարբերակը եւ մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը:

Մեկ այլ հարցով հաստատվել է նաեւ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված համապատասխան անկախ մոնիտորինգային կազմակերպության ներգրավման տեխնիկական առաջադրանքի (TOR) շրջանակը եւ մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ