News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Որքան ընդլայնվի Ռուսաստանի ներգրավվածությունն Ադրբեջանի ռազմական ոլորտներում, այնքան դա կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը` «Մեդիամաքսին» տված հարցազրույցում:

Հարցին, թե Հայաստանը որեւէ դիրքորոշում ունի՞ Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի գործունեության եւ նրա կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ, Տոնոյանը պատասխանել է. «Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը որոշակի ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար:

Խորհրդային ժամանակաշրջանում այն հանդիսանում էր ԽՍՀՄ-ի հակահրթիռային ազդանշման համակարգի մի մասը, իսկ այժմ թույլ է տալիս ՌԴ զինված ուժերին լայն շառավղով տարածքի վրա հսկել իրավիճակը եւ նախազգուշացնել հրթիռային հարձակման մասին:

Հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային կապերը, Գաբալայի կայանի շահագործումը ՌԴ կողմից մենք ոչ միայն չենք դիտարկում որպես ՀՀ անվտանգային շահերին հակասող գործողություն, այլ ընդհակառակը` կարծում եմ, որ որքան ընդլայնվի մեր ռազմավարական դաշնակցի եւ այլ գործընկեր երկրների ներգրավվածությունը հարեւան երկրի անվտանգային եւ, ինչու ոչ, նաեւ ռազմական ոլորտներում, այնքան դա կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգությանը»:

Նշենք, որ վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան` քննարկելու Գաբալայի կայանի ապագայի հետ կապված հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ