News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում եւս մի մեծ շուկայի փակման վերաբերյալ  Մոսկվայի քաղաքապետարանի կողմից որոշում է ընդունվել, ըստ որի քանդվելու են Լյուբլինսկի շուկան եւ «Նեսսի» առեւտրի կենտրոնը, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» լրատվականը` վկայակոչելով օգոստոսի 8-ին Մոսկվայի Արեւելք-Արեւմուտք վարչական շրջանի մամլո ծառայությունից ստացված պաշտոնական տեղեկությունները:

Աղբյուրը հայտնում է, որ վերոնշյալ շուկայի ամենախոշոր ֆինանսական բաժնետերերից մեկը ադրբեջանցի գործարար է, իսկ «Նեսսի» շուկայի կառավարման աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի Շամխորի շրջանի գործարարները:

Նշվում է, որ այդ շուկայի մեծ մասի բաժնետերը Սփյուռքի հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովն է: Նա 2007 թ.  Ուկրաինայում ունեցած գործարարական կապերի միջոցով մասնաբաժին է ստացել «Նեսսի» շուկայում: Դրանից հետո նույն առեւտրի կենտրոնում սկսել է մեծ քանակությամբ օբյեկտներ աշխատեցնել:

«Պոլիգոնը» նաեւ հայտնում է, որ երեք օր է, ինչ Նազիմ Իբրահիմովը Մոսկվայում է եւ  փորձում է կորստից  փրկել  իր կարողությունը, որը, սակայն, անհնար է իրականացնել:

Նշենք, որ վերջին ժամանակներում Իբրահիմովի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում հենց Ադրբեջանում, այսպես, վերջին անգամ Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի երրորդ համագումարում հանձնաժողովի նախագահը արժանացել է նախագահ Իլհամ Ալիեւի կոշտ քննադատությանը իր կատարած ոչ արդյունավետ աշխատանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ