News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դանիայում, Հայաստանում եւ Հունգարիայում իրանական դեսպանություններին հանձնվել են Իրանի մասին գեղարվեստական ֆիլմ եւ փաստավավերագրական կինոժապավեն, որոնք ցուցադրվելու են տեղական բոլոր հեռուստաալիքներով:

Ռեժիսորներ Աբաս Ռաֆեի «Արեւը բոլորի համար հավասար է շողում» կինոնկարը եւ Աքբար Թահվիլյանի «Իրանն այսօր» փաստավավերագրական ֆիլմը, վերջերս ուղարկվել են այդ երկրներին մի շարք հեռուսաալիքներին, հաղորդում է Tehran Times-ը:

«Արեւը բոլորի համար հավասար է շողում» կինոնկարը դրամա է, որը ներկայացնում  է քրիստոնեությունը եւ իսլամն Իրանում:

2007 թ. իտալական Տրենտո քաղաքում անցկացված Կրոնն այսօր կինոփառատոնում ֆիլմը պարգեւատրվել է երկու կատեգորիաներով:

«Իրանն այսօր» փաստավավերագրական ֆիլմում շեշտը դրված է Իրանի ուսումնական եւ արդյունաբերական զարգացման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ