News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մինչեւ այս տարվա վերջ կթողարկվի iPhone-ի համար հայերեն Firefox-ը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Mozilla Foundation-ի աշխատակից Ռոբերտ Սարգսյանը, ով հանդիսանում է նաեւ «Մոզիլլա Հայաստան» թիմի ղեկավարներից մեկը: Նրա խոսքով՝  քիչ ավելի ուշ կթողարկվի նաեւ բրաուզերի հայերեն Android- ի համար նախատեսված տարբերակը:

Ռ. Սարգսյանի խոսքով՝ ներկայումս բրաուզերի հայերեն տարբերակը թողարկվում է այլ լեզուների հետ նույն օրը։ Ի դեպ, Firefox 5-ում ներառվել է հայերեն ուղղագրության ստուգման հավելումը, որը պարունակում է 47899 բառ, ինչը նախկինում գոյություն չուներ։

Ըստ Ռ. Սարգսյանի՝ իրենք նպատակ ունեն ընդլայնել բրաուզերի թարգմանության աշխատանքները եւ նոր ծրագրեր իրականացնել։ Օրինակ հնարավոր է սկսեն թարգմանել նաեւ Thunderbird (http://www.mozilla.org/en-US/thunderbird/) էլ-փոստի ծրագիրը։

Նշենք, որ Thunderbird-ը աշխարհում հայտնի անվճար էլ-փոստի ծրագիր է, որը նման է նմանատիպ կոմերցիոն ծրագրերին, օրինակ Microsoft Office Outlook-ին:

«Ներկայումս մեր թիմի հիմնական խնդիրը թարգմանիչներ չունենալն է»,- ասաց Ռ. Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին բրաուզերի հայերեն տարբերակի ստեղծման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ընդամենը 2 հոգի, ի դեպ, կամավոր։

Նշենք, որ Firefox բրաուզերը համակարգված հայերեն թարգմանվում է 2008թ.-ից։ Ներկայումս հայերենով առկա են բրաուզերի Firefox 4 – ( հնացած տարբերակ), Firefox 5 – վերջնական, Firefox 6 – փորձնական (Beta), Firefox 7 – փորձնական (Aurora) տարբերակները, որոնք կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ