News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շուշիում, սեպտեմբերի 2-5-ին, կկայանա Barcamp-ը, որը նվիրված կլինի ԼՂՀ անկախության 20- ամյակին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»-ի տնօրեն, Artsakhtoday.com-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ միջոցառմանը մասնակցելու համար ցանկացողները կարող են գրանցվել օգոստոսի 13-27-ին։

«Ինչպես նախորդ տարի այս տարի եւս մասնակիցները կհոգան միայն իրենց ճանապարհածախսը, իսկ մնացած բոլոր ծախսերի մասին կհոգանք մենք»,-ասաց Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից եւ արտերկրից շուրջ 60 մասնակից։

Նրա խոսքով՝ որ այս տարի միջոցառման օրակարգը բավականին հագեցած է լինելու՝ միջոցառման մասնակիցները ներկա կգտնվեն ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին, տարբեր հանդիպումներ կունենան եւ շրջագայությունների կմասնակցեն։

Նշենք, որ առաջին անգամ Արցախում Barcamp տեղի է ունեցել նախորդ տարի օգոստոսի 10-13-ը Ստեփանակերտում:

Տեղեկացնենք, որ Barcamp-ը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձեւաչափ է, որտեղ նախօրոք չեն  ծրագրում շնորհանդեսները, որոնք վերաբերում են համացանցին եւ ՏՏ ոլորտին, չկան հատուկ հրավիրված բանախոսներ, իսկ զեկուցումներ անում եւ դրանք քննարկում են հենց մասնակիցները:

Առաջին անգամ միջոցառում կազմակերպելու այս ձեւաչափը կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ