News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության 55 եւ պետական պահպանության ծառայության 6 մեքենաները առաջիկա ամիսներին կհանվեն աճուրդի, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Հարցը ներառված է կառավարության օգոստոսի 18-ի նիստի օրակարգում: Աճուրդի կազմակերպիչն է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: 

Ըստ հաղորդագրության` բոլոր մեքենաներն էլ ունեն 70 եւ ավելի տոկոս մաշվածություն: Սակայն նշենք, որ պետական պահպանության ծառայության աճուրդի հանված մեքենաներից մեկը 2006 թ. արտադրության Ֆոլկսվագեն ՊԱՍՍԱՏ (PASSAT) է, որի մեկնարկային գինը սահմանվել է 1.1 մլն դրամ (մոտ 3 հազ. դոլար):

Ինչ վերաբերում է ոստիկանության մեքենաներին, ապա դրանք հիմնականում խորհրդային ու ռուսական արտադրության են, ու հիմնականում գնահատվել են 1000-2000 դոլարի սահմաններում:

Կան նաեւ մի քանի «Հյունդայ»-ներ, որոնք 90-ական թվականների սկզբին ձեռք էր բերել այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Այսպես` 1993 թ. արտադրության «Հյունդայ Պոնի»-ի մեկնարկային գինն է 870 հազ. դրամը, իսկ նույն թվականի  արտադրության «Հյունդայ Լանտրա»-ինը` 1 մլն դրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ