News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Բեն Հարթմանի հոդվածը` հրապարակված իսրայելական «The Jerusalem Post»-ում:

Ամբողջ աշխարհում սփռված, ցեղասպանության ու ողբերգության հետեւանքով տեղահանված փոքր, հին ժողովուրդ` հաջողակ գլոբալ սփյուռքով, որը հավատարիմ է պատմական հայրենիքին: Դժվար չէ շատ հետաքրքիր համեմատություն անել հայերի եւ հրեաների միջեւ: Հայկական սփյուռքի «Birthright Armenia» ծրագիրը ինչ որ չափով ներշնչված է, սակայն արմատապես տարբերվում է հրեական աշխարհի «Birthright Israel» (Տագլիտ) հաջողված ծրագրից:

2003-ից գործող ծրագիրը երկուսից մինչեւ 12 ամսով հայրենիք է բերում 20-ից 32 տարեկան երիտասարդների, որոնք առնվազն մեկ հայ տատ կամ պապ ունեն: Ծրագիրը կոչված է խորացնել հայրենակիցների կապը հայրենիքի հետ եւ պայմաններ ստեղծել ավելի երկարատեւ ու գործնական ուղեւորության համար: Ծրագրից արդեն օգտվել են ավելի քան 500 հայ երիտասարդներ 25 երկրներից:

Հայաստանում ծրագրի տնօրեն Սեւան Կաբակյանն ասում է, որ մասնակիցները մինչեւ մեկ տարի են ծախսում` կամավոր աշխատելով շաբաթական 30 ժամ: Նրանք մասնակցում են երկրի կյանքին, ապրում են շարքային հայաստանցու նման:

«Birthright Armenia»-ն «Birthright Israel»-ի նման ներառում է այցելություններ մշակութային եւ պատմական հուշարձաններ, հանդիպումներ տեղի հայ երիտասարդների հետ:

Ծրագրի հիմնադիր Էդել Հովնանյանն ասում է, որ երբ 2003-ին սկսվեց նախաձեռնությունը, ինքը կապվեց «Birthright Israel»-ի հետ եւ անվան օգտոգործման թույլտվություն խնդրեց: Հավանություն ստանալուց հետո նա նաեւ հանդիպեց իսրայելական ծրագրի մի քանի ներկայացուցիչների հետ, որոնք բացատրել են ծրագրի հիմքում դրված գաղափարները եւ սկզբունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ