News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Դենիել Բայմանի եւ Չարլզ Քինգի «Ֆանտոմային սպառնալիք» հոդվածը` հրապարակված «The New York Times»-ում:

2008թ.  օգոստոսին Ռուսաստանն ու Վրաստանը կարճատեւ պատերազմ ունեցան Վրաստանից անկախություն հռչակած Հարավային Օսիայի համար:

2008-ի պատերազմը ցույց տվեց պայթունավտանգ ներուժը, որը ստեղծվել է ֆանտոմային պետությունների գոյությամբ: Այդ պետություններն ունեն զինված ուժեր, անցկացնում են ընտրություններ, կառուցում են տնտեսություն, դաստիարակում են երեխաներին, սակայն ապրում են փաստացի գոյության եւ միջազգային լեգիտիմության միջեւ ընկած մշուշոտ դժոխքում:

Ֆանտոմային պետությունները վառ են պահում պատերազմի կրակը, նպաստում են հանցավորությանը եւ թույլ պետություններին ավելի թույլ են դարձնում: Լեռնային Ղարաբաղը հիանում է Հայաստանով եւ ատում է Ադրբեջանը` ստիպելով բոլոր կողմերին զենք կուտակել` ռազմական գործողությունների վերսկսմանը պատրաստ լինելու համար:

Հյուսիսային Կիպրոսի չորոշած կարգավիճակը թուլացնում է բոլոր կիպրացիների տնտեսական հեռանկարները եւ լարվածություն է ստեղծում Եվրամիության եւ Հյուսիսային Կիպրոսի գլխավոր աջակից Թուրքիայի միջեւ:

Սոմալիլենդը թեեւ արդյունավետ կառավարման կղզի է քաոսային Սոմալիում, սակայն չճանաչված կարգավիճակը խոչընդոտում է օգնությանն ու ներդրումներին:

Ֆանտոմային երկրները հաճախ ծնվում են պատերազմում եւ գոյատեւում են ռազմական գործողոթյունների վերսկսման սպառնալիքով: Ֆանտոմների մեծ մասը գոյատեւում է արտաքին աջակցությամբ: Մոսկվան Հարավային Օսիայի եւ Աբխազիայի քաղաքական բրոկերն է, Հայաստանն իշխում է Լեռնային Ղարաբաղի վրա:

Թայվանը ցույց է տալիս ելքն այդ գլուխկոտրուկից: Չնայած իրավական անորոշությանը, այդ երկիրը բարգավաճում է: 1949 թվականից մինչեւ 1971 թվականը Թայվանի ազգայնական կառավարությունը ՄԱԿ-ում զբաղեցնում էր Չինաստանի տեղը եւ ճանաչվում էր աշխարհի կառավարությունների մեծ մասի կողմից:

Սակայն 1970-ականներից ոչ մի լուրջ տերություն չի ճանաչում Թայվանը եւ այն լարվածության աղբյուր է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: Այդուամենայնիվ, Թայվանն անցած չորս տասնամյակների ընթացքում դարձավ տնտեսական գեներատոր, ավտորիտար կառավարումից ժողովրդավարության անցման մոդել եւ միջազգային հանրության պատասխանատու անդամ: Եվ այդ ամենը Թայվանն արեց` չլինելով ՄԱԿ-ի անդամ:

Դրա բանալին մասնակցությունն է: Թայվանի տնտեսական եւ ռազմավարական նշանակությունը դրդեցին Չինաստանին, ԱՄՆ-ին եւ մյուս տերություններին ոտքի մատների վրա քայլել Թայվանի շուրջը, իսկ երբեմն, նույնիսկ, ընդունել չլուծված իրավական կարգավիճակը: Լինելով լեգիտիմ, բայց չճանաչված, իրական, բայց ոչ անկախ` Թայվանը ցույց տվեց երկիմաստ կրեատիվության դրական ուժը:

Այդ մոտեցումը կարող է աշխատել նաեւ այլ տեղերում: Ֆանտոմային կառավարությունները հաճախ կոռումպացված են, կառավարվում են ռազմական բռնակալների կողմից, տառապում են թմրադեղերի անօրինական շրջանառությունից եւ այլ ապօրինի առեւտրից: Սակայն թափանցիկ պետական կառավարումը, ազատ ընտրությունները եւ խաղաղ արտաքին քաղաքականությունը նույնքան կենսականորեն կարեւոր նշանակություն ունեն ֆանտոմային պետությունների համար, որքան` իրական պետությունների: Եթե ֆանտոմային պետություններն իրենց լավ են պահում, ապա մեծ տերությունները նրանց պետք է առաջարկեն լեգիտիմության ուղիներ: Տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները կարող են ընթանալ ինքնիշխանության մասին քննարկումներին զուգահեռ:

Տարածքային ամբողջականության սկզբունքի պնդմամբ` ԱՄՆ-ն եւ մյուս երկրները բաց են թողնում ֆանտոմային պետություններին պատասխանատու խաղացողներ դարձնելու հնարավորությունը: Քանի դեռ ֆանտոմները հայտարարվում են անջատողականներ եւ ապօրինի առեւտրի կետեր, միջազգային հանրությունը քիչ հնարավորություն ունի նրանց առաջնորդներին հրավիրել պատասխանատվության, ֆանտոմային պետություններն էլ քիչ հիմքեր ունեն միջազգային կարգերի մասին հոգ տանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ