News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենում կատարված փոփոխությունը: Ըստ այդմ` Հայաստանի տարածքում խաղատուն կամ շահումով խաղ կարելի է կազմակերպել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտում: Սակայն «Երեւան» ազատ տնտեսական գոտու սահմանները դեռեւս հայտնի չեն:

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այսօր` օգոստոսի 18-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով այդ վայրերում գտնվող խաղատներն ու շահումով խաղերը պետք է ուղիղ գծով առնվազն 500 մետր հեռավորության վրա գտնվեն կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից եւ հիվանդանոցներից: Բացի այդ` խաղատունը պետք է ունենա առնվազն 250 քառ. մետր, իսկ շահումող խաղը` առնվազն 100 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք:

Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության` 2011 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում օրինական լիցենզիա ունեն 84 շահումով խաղ, 10 խաղատուն եւ վիճակախաղի 3 կազմակերպիչ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ