News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդվել էր 22-ամյա Էլյա Մամոյանի կողմից իրենց տանը սխալմամբ թունաքիմիկատով մշակված ձմերուկ ուտելու, թունավորվելու եւ նույն օրը «Մեծամոր» բժշկական կենտրոնից Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելիս` ճանապարհին մահանալու մասին:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Էլյա Մամոյանի սկեսրայրը` 51-ամյա Ամո Խ.-ն հայտնել էր, որ Է. Մամոյանը հուլիսի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, տանը պատահաբար կերել է միջատների համար պատրաստված թունաքիմիկատով մշակված ձմերուկը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էլյա Մամոյանի սկեսրայրը  հուլիսի 27-ին ճանճերին սատկացնելու նպատակով կտրատել է մի քանի ձմերուկ, մշակել թունաքիմիկատով ու դրել պատշգամբում, ինչի մասին չի զգուշացրել ընտանիքի անդամներին, այդ թվում` Է. Մամոյանին, որն էլ հուլիսի 31-ին, երեկոյան, կերել է նշված ձմերուկից եւ օգոստոսի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, մահացել է:

Փաստի առթիվ օգոստոսի 19-ին Արմավիրի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ