News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրեստի սահմանապահները Բելառուսի հարավ-արեւմուտքում սահմանախախտների խումբ են ձերբակալել: Բոլոր ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ են եւ նույն ընտանիքի անդամներ: «Բրեստի» անցակետից օրինական ճանապարհով արտասահման մեկնելու անհաջող փորձից հետո, ընտանիքը որոշել է շրջանցել այն: 


Բրեստի սահմանապահ խմբի մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Կիսլովի խոսքով` սահմանապահներին օգնել են տեղի բնակիչները:  Սահմանախախտների մոտ եղել են անձնական իրեր,  ԱՄՆ դոլարով ոչ մեծ գումար եւ 8 հազ. եվրո:

Ընտանիքի հայրը հայտարարել է, որ այդ գումարներն ստացել է Հայաստանում տան վաճառքից, որպեսզի մեկնի Ֆրանսիա բուժվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ