News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղրիմի «Արտեկ»  ճամբարում անցկացվող «Մանկական նոր ալիք -2011» միջազգային երգի մրցույթի մասնակիցներն այսօր կմրցակցեն հեղինակային երգի ժանրում կամ հանդես կգան իրենց ընտրությամբ երգով, հաղորդում է belta.by-ին:

Մրցույթին մասնակցում են ներկայացուցիչներ  11 երկրից` Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Գերմանիայից, Ղազախստանից, Չեխիայից, Շվեդիայից, Բուլղարիայից, Լատվիայից եւ Իտալիայից:

Մասնակիցների համար մրցութային երկրոդ օրը  որոշիչ է լինելու.  երկու օրվա ընթացքում  ստացված միավորները  կկազմեն նրանց ելույթի վերջնական արդյունքը:

Միջազգային մրցույթի գլխավոր ինտրիգը նախատեսվում է օգոստոսի  22-ին, երբ տեղի կունենա հաղթողների պարգեւատրման արարողությունը եւ մրցույթի փակման գալա-համերգը:

Մրցույթի շրջանակում կանցկացվի նաեւ բարեգործական ակցիա, որին կմասնակցեն ռուսաստանյան եւ ուկրաինական էստրադայի աստղերը:

Մրցույթի ժյուրիի կազմում են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը (ժյուրիի նախագահ),  երգիչներ Ալսուն, Տիմատին, Իրինա Դուբցովան, Անի Լորակը, Նյուշան, Սերգեյ Լազարեւը, Վլադ Սոկոլովսկին, «Պարզիր թեւերը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Աբասովան:

Հիշեցնենք, որ 2010թ-ին մրցույթի հաղթողներ էին դարձել Հայաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ