News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Բորնմուտ քաղաքից ոչ հեռու աղետի է ենթարկվել բրիտանական ռազմաօդային ուժերի կործանիչը:  

Ինքնաթիռի օդաչուն` Ջոն Էգինտը, զոհվել է:Ինչպես հաղորդում է բրիտանական զինված ուժերի տեղեկատվական ծառայությունը, աղետը տեղի է ունեցել բրիտանական ռազմաօդային ուժերի` օդային ակրոբատիկայի մեջ մասնագիտացած «Կարմիր նետեր» ստորաբաժանման օդային շոուից հետո:

Ականատեսների խոսքով` ինքնաթիռը մի քանի անգամ բախվել է գետնին, հետո ընկել գետը:Նշենք, որ «Կարմիր նետերը» ստեղծվել է 1965 թ-ին եւ այդ պահից  ի վեր անցկացրել է ավելի քան 4 հազար ցուցադրություն աշխարհի տարբեր երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ