News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն որի հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտԱկիֆ Աբդիեւը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձ է եւ չի համապատասխանում իրականությանը:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից: 

Ավելին, օգոստոսի 21-ին, ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 31-ամյա Նվեր Գարիկի Սարգսյանը:

Վիրավորվածի վիճակը միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ