News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ոչ հերքում է, ոչ հաստատում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը` խոստանալով պարզաբանում տրամադրել առաջիկա ժամերի ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից: «Պարզաբանում անպայման կլինի, առաջիկա մեկ ժամվա ընթացքում կուղարկենք, այժմ չեմ կարող ոչինչ ասել»,- նշեցին նրանք: ՊԵԿ մամուլի ծառայությունը հրաժարվեց նաեւ մեկնաբանել Գագիկ Խաչատրյանի` արտերկրում գործարան գնելու մասին լուրերը:

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի` պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: «Նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին: Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, եւ չի բացառվում` այսօր հրապարակվի: ՊԵԿ նախագահի պաշտոնանկության մասին լուրը չեն հերքել նաեւ նրա տեղակալները` Ռուբեն Քոչարյանն ու Արմեն Ալավերդյանը: Իսկ ՊԵԿ մամուլի քարտուղարը երեկ երեկոյան անհասանելի էր: Դեռեւս օգոստոսի սկզբին թերթը գրել էր, որ Գագիկ Խաչատրյանն արձակուրդ է մեկնել եւ վերադառնալուց հետո հրաժարական է ներկայացնելու: Օգոստոսի 5-ից նա գտնվում էր արձակուրդում, որն ավարտվել է օգոստոսի 20-ին: Երեկ ուշ երեկոյան ՊԵԿ նախագահի պաշտոնանկության լուրը չհերքեց նաեւ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Թերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիր է ստորագրել, Արզումանյանն ասաց. «Նախագահի հրամանագրերը հրապարակվում են պատշաճ ժամկետներում»,- գրել էր թերթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ