News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հայ է ձերբակալվել, ով փորձում էր ադամանդներ վաճառել:

«Մոսկվայի արեւմտյան վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ հաղորդագրություն են ստացել, որ քաղաքացին, ով ժամանել է Հայաստանից, ապօրինի մայրաքաղաքի տարածքում ակտիվորեն վաճառում է թանկարժեք քարեր` ադամանդներ»,- այս մասին հաղորդել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Որոշվել էր վաճառողի ծուղակը գցել` մետրոյի կայարանի մոտ գտնվող  առեւտրի կենտրոնի տարածքում փակցնելով «Գրավատուն, գնում ենք թանկարժեք մետաղներ եւ քարեր» պաստառը: Գործողությունների ժամանակ օպերատիվ աշխատակիցները գնորդի անվան տակ փորձնական գնել են 132 ադամանդ, այնուհետեւ «վաճառողը» ցույց է տվել ոստիկանության սպայի իր վկայականը:

Բոլոր քարերն ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք թանկարժեք են: Դրանց մի մասը եղել են զարդերի տեսքով: Ստուգումներ են իրականացվում` ձերբակալելու  ոսկերչական իրերը գողացողին: Քրեական գործ է հարուցվել Քրօր.-ի 191 հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ