News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օգոստոսի 23-ին, ժամը 10-ին օդանավակայանից բերման են ենթարկել թիվ 0348 չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած Լիբանանի քաղաքացի 46-ամյա Լեոն Բ.-ին:

Ոստիկանության լրատվական ծառայությունի NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս օգոստոսի 13-ից Լիբանանում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողություն կատարելու մեղադրանքով:

Լեոն Բ.-ն կալանավորված է:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ միջոցով` հետախուզումը նախաձեռնողին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ