News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ում օգոստոսի 24-ին տեղի է ունեցել 2012թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» կայուն զարգացման եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի 1-ին նիստը, որը վարում էին հանձնաժողովի համանախագահներ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որոնք անդրադարձել են «Ռիո+20» գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին եւ այդ ենթատեքստում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրներին, գալիք գագաթաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական աշխատանքներին եւ այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Միջոցառման ընթացքում ներկայացվել է Ռիո դե Ժանեյրոյի գագաթաժողովին Հայաստանի մասնակցության միջոցառումների ազգային ծրագրի նախագիծը եւ  նախապատրաստական թեմատիկ աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ