News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններին Լեռնային Ղարաբաղից պատվիրակություն, անխոս, մեկնելու է, սակայն ովքեր ընդգրկված կլինեն դրա կազմում, դեռեւս անհայտ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Պատվիրակության կազմը պարզ կլինի օրերս, սակայն հաստատ է, որ դրանում ընդգրկված կլինեն ներկայացուցիչներ Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովից եւ ԱԳՆ-ից»,- ասաց նա։Հիշեցնենք, որ Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ