News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մանկական աշխատանքը անցում է կատարում «վատագույն ձեւերի»՝ մարմնավաճառության, թմրավաճառության եւ թրաֆիքինգի։ Այս մասին  հաղորդվում է WikiLeaks-ի կողմից հրապարակված, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության՝ 2009 թվականի նոյեմբերի 2-ի հեռագրում։

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«ԱՄՆ աշխատանքի նախարարության՝ մանկական աշխատանքի մասին հաշվետվության հրապարակոմից հետո տնտեսական հարցերով աշխատակիցը ճանապարհորդել է Ադրբեջանի բամբակի աճեցմամբ զբաղվող շրջաններով եւ ականատես դարձել բերքահավաքի ժամանակ երեխաների աշխատանքին։ Մի դեռահաս հարցրել է տնտեսական հարցերով մասնագետին. «Ինչո՞ւ ես պետք է դպրոց գնամ։ Ես այնտեղ առանց պատճառի կնստեմ լրացուցիչ երկու տարի եւս, իսկ հետո կվերադառնամ այստեղ աշխատելու։ Ես պետք է հիմա սկսեմ աշխատել»։

Նշվում է, որ բամբակի արտադրությունը 95 տոկոս անկում է ապրել, եւ քանի որ հատվածը կրճատվում է, մանկական աշխատանքը անցում է կատարում «վատագույն ձեւերի»՝ մարմնավաճառության, թմրավաճառության եւ երեխաների թրաֆիքինգի դեպի Դուբայ եւ Թուրքիա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ