News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հեռագիրը` թվագրված 2009թ. մայիսի 11-ով, որում նա մանրամասն ներկայացնում է 2009թ. ընդդիմության երկրորդ հանրահավաքը:

«Ոստիկականական ուժերի աչալուրջ հսկողության պարագայում կայացավ ընդդիմության երկրորդ հանրահավաքը, որի ըթնացքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրեց նախագահ Սերժ Սարգսյանին իշխանության գլխին մնալու համար ցանկացած գին վճարելու մեջ, նույնիսկ Հայոց Ցեղասպանության ուրացման մեջ»,- ասված է WikiLeaks-ի փաստաթղթում:

Փաստաթղթում ասվում է, որ չնայած ընդդիմության պնդմանը, որ հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, դրա մասնակիցների թիվը չի գերազանցել 6-8 հազարը:

«Հանրահավաքը տեւել է երկու ժամ: մասնակիցները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ էին եւ թոշակառուներ»,- ասված է փաստաթղթում:

«Քննադատելով նախագահ Սարգսյանին Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում` Լեւոն Տեր-Պետրոսյանը նվազ կտրուկ էր, քան կարող էր լինել: Նա փորձեց խստորեն քննադատել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ հայկական սփյուռքին, բայց նրա դիտողությունները դժվար թե օգտակար էին:

Այդ հանրահավաքը շատ «սմքած» էր նախընտրական արշավի համեմատ: Թեեւ ճանապարհները փակ էին, ինչն արգելել էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին գալ Երեւան, առաջին նախագահին ավանդաբար ավելի աջակցել են Երեւանում: Այդ հանգամանքն ու լավ եղանակը մեծ մասնակցության կատարյալ պայմաններ էին:

Թեեւ երբեք չի կարելի բացառել խորամանկ նախկին նախագահին, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ նրա համախոհները կորցնում են ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ վստահությունը»,- գրել է Յանուկովիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ