News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ է արձագանքել Իրաքի ԱԳՆ-ի բողոքի նոտային, որով քննադատության էր ենթարկվել Թուրքիան՝ Իրաքի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Հեռուստաընկերություններից մեկի եթերում ելույթ ունեցած Ահմեդ Դավութօղլուն պնդել է, թե իրենք ահաբեկչության դեմ որպես հանդիսատես չեն մնալու։  Դիմելով Իրաքի իշխանություններին՝ Դավութօղլուն ասել է. «Դուք մաքրեք դրանց։ Եթե այդ հողերը ձեզ են պատկանում, մեզ համար վտանգ ներկայացնող այդ տարրերին մի թաքցրեք։ Կամ էլ  մեզ հարմար եղած ժամանակ անհրաժեշտ գործողություններ կիրականացնենք»։

Նշենք, որ օգոստոսի 17-ից 19-ը Թուրքիայի հրետանին եւ օդուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները։ Ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է նաեւ քաղաքացիական 7 անձ։  Իրաքի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն իր երկրի տարածքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ