News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե ինքն առողջական խնդիրներ ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա այսպես արձագանքեց իր` առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ հարցին. «Էդ ո՞վ է, որ էդքան հետաքրքրված է, գիտի ես հիվա՞նդ եմ, առո՞ղջ եմ: Էսօր էս հանրապետությունում ինձանից առողջ մարդ չկա»,- ասաց Սուրեն Խաչատրյանը:

Ի դեպ, վերջերս ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը վիրահատել էր Սուրեն Խաչատրյանին: Մարզպետը սրտային անոթների հետ կապված խնդիր է ունեցել եւ արհեստական անոթալայնիչ էին տեղադրել: Մեզ հետ զրույցում Սուրեն Խաչատրյանը նշեց, որ վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, ոչ մի խնդիր չի առաջացել:

Սուրեն Խաչատրւյանը այժմ Երեւանում է: Նա նշեց, որ երեկ` օգոստոսի 26-ին կառավարությունում մասնակցել է բյուջեի քննարկմանը, իսկ այսօր Գորիսի քաղաքապետի երեխայի հարսանիքն է, որին պետք է մասնակցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ