News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման է դատապարտվել իրավապաշտպան Վիդադի Իսկենդերովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մասնավորապես, Իսկանդերովը մեղադրվում էր նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացում անօրինաբար միջամտելու մեջ:

Իսկանդերովը ժխտել է իրեն ներկայացվող մեղադրանքները: Նա հայտնել է, որ իրեն հետապնդում են ընտրակեղծիքները բացահայտելու համար:

Շաբաթ օրը` օգոստոսի 27-ին, Գեյչայի շրջանային դատարանը Իսկանդերովին մեղավոր է ճանաչել ՔՕ-ի «ընտրողի քվեարկության խոչընդոտում», «ընտրական հանձնաժողովների աշխատանքների միջամտում» եւ «ծեծ» հոդվածներով:

Իրավապաշտպանը իր թեկնածությունն է առաջադրել Գեյչայի շրջանում: Ընտրություններից երկու օր անց նա ներկայացրել է խախտումների ապացույցներ, այդ թվում տեսանյութեր, որոնցում ֆիքսված էր քվեաթերթիկների լցոնման դրվագները:

Ընդդիմության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները կարծում են, որ Իսկենդերովին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ