News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր անսպասելիորեն այցելել  եւ մասնացել է գիտության խնդիրների եւ ֆինանսավորման հարցերով Ծաղկաձորում անցկացվող սեմինար-քննարկմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Սեմինարին, որն անցկացվում էր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքում սկիզբ առած խմբի եւ ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի նախաձեռնությամբ, մասնակցում են երիտասարդ գիտնականներ, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ կուսակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ։

Սեմինարի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախագահ Սարգսյանը, անդրադառնալով գիտության ֆինանսավորումն ավելացնելու պահանջին, կարծիք է հայտնել, որ առավել արդյունավետ մոտեցում է գիտությանը տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելի ճիշտ կառավարելն ու դրանց արդյունավետ օգտագործումը վերահսկելը:
Սերժ Սարգսյանը հավելել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու համար իր աջակցությամբ կստեղծվի առանձին հիմնադրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ