News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են երկրի հեղինակության բարձրացմամբ, ինչպես նաեւ երկրի տնտեսական իրադրության բարելավմամբ, ապա նրանք պետք է փոխեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը եւ շարունակեն երկխոսությունը Հայ ազգային կոնգրեսի հետ: Այդ մասին այսօր` օգոստոսի 29-ին կայացած ասուլիսում հայտնել է ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Ես երկխոսության առաջարկին եւ հոռետեսորեն եւ լավատեսորեն եմ մոտենում: Իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ երկրի ներկա վիճակը, երբ մեր դիվանագիտությունը պարտություն է կրում բոլոր հարցերով, երբ տնտեսությունը աղետալի իրավիճակում է գտնվում, երկխոսության շարունակումն անհրաժեշտություն է»:

Նրա խոսքով, երկխոսության շարունակումը եւ ինքը` երկխոսությունը, ավելի շատ պետք է իշխանություններին, սակայն ՀԱԿ-ին այն նույնպես անհրաժեշտ է:

«Ես ենթադրում եմ, որ իշխանության գլխին մարդիկ կան, ովքեր կարծում են, որ երկխոսության հետեւանքով կկորցնեն իրենց պաշտոնները, դրա համար էլ պատրվակ են փնտրում երկխոսությունը ձախողելու համար: Նման պատրվակ է հանդիսանում Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Նշենք, որ ներկայումս անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, ում Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել է ազատ արձակել, իսկ մյուս ակտիվիստներին ազատ են արձակել ստորագրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ