News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կովկասի մահմեդականների ղեկավարությունը վրացական կողմից հայտնել է իր մտահոգությունը Վրաստանի մահմեդականների վարչության ստեղծման կապակցությամբ:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական կոմիտեի ղեկավարի` կրոնական կառույցների հետ աշխատանքների հարցով տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը «վրացական ադրբեջանցիների ընդգրկումը հասարակության մեջ ադրբեջանա-վրացական համագործակցության կոնտեքստում» թեմայով վրացական Բաթում քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ «այդ մտահոգության» արտահայտումը առիթ կհանդիսանա որոշման վերանայման համար` հետագա բացասական հետեւանքներից խուսափելու համար, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանն իր մարմինն է ստեղծել, որը զբաղվելու է երկրի մահմեդական համայնքի գործերով. դա «Վրաստանի մահմեդականների վարչությունն» է:

Նշենք, որ դեռ հունիսին Վրաստանի մահմեդականների վարչությունը ընտրել է գլխավոր մուֆթիին, շեյխին եւ իմամին: Գլխավոր շեյխ է ընտրվել Վագիֆ Ակաֆիլովը, իսկ իմամ` Յասիր Ալիեւը: «Գրուզյա- Online»-ը հաղորդում է, որ դեռ այն ժամանակ Վրաստանի մուսուլմանների վարչությունը արժանացել է Կովկասի մուսուլմանների գլխավոր վարչության քննադատությանը, որին մինչ այդ ենթարկվում էին Վրաստանի մուսուլմանները, եւ որի կենտրոնը գտնվում էր Բաքվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ