News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի 22-ամյա քաղաքացին դանակահարել է երեք տեղացիների Ուկրաինայի Զմիեւսկայա շրջանի Տարանովկա գյուղի երեք բնակիչների:

Երիտասարդը հյուր է եկել իր հորեղբորը: Ճանապարհին նա ընդհարվել է տեղացիների հետ: Վեճ է ծագել, եւ Հայաստանի քաղաքացին հանել է դանակը: Արդյունքում 39-ամյա եւ 31-ամյա տղամարդկանց մոտ բժիշկներն արձանագրել են գլխի կտրող-ծակող վերքեր, իսկ 37-ամյա համագյուղացու մոտ` գոտկատեղի վնասվածք:

Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հոդվածով: Ձերբակալվածին սպառնում է 10-ից 15 տարվա բանտարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ