News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի շրջափակումը որոշակիորեն զսպում է Թուրքիայի սահմանամերձ շրջանների զարգացումը: «Գոլոս Ռոսիի»-ն տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը: Նրա կարծիքով, Թուրքիայում իշխանության ղեկին մնացին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները, նշանակում է արձանագրությունների վավերացումը կարող է մնալ հաջորդ գումարման խորհրդարանի օրակարգում:

«Թուրքիայի կառավարությունն իրավունք ունի տվյալ արձանագրությունները ներկայացնել արդեն նոր խորհրդարանի քննարկմանը: Եւ 2011թ. հոկտեմբերին դրանք կարող են ընդգրկվել խորհրդարանի օրակարգում: Թուրքական գործարար եւ կառավարական շրջանակներում կան Հայաստանի հետ հարաբերությունների եւ երկկողմ առեւտրա-տնտեսական, տրանսպորտային եւ այլ համագործակցության զարգացման կողմնակիցներ:

Հայաստանի շրջափակումը ոչ միայն լուրջ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը, այլեւ որոշակի իմաստով զսպում է Թուրքիայի սահմանամերձ շրջանների զարգացումը եւ ընդհանուր առմամբ բացասաբար է անդրադառնում տարածաշրջանյին ինտեգրման վրա: Միեւնույն ժամանակ կարելի է արձանագրել, որ պաշտոնական Անկարայի համար Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ գերակա չէ»,- կարծում է Ս.Իվանովը:

Առայժմ Թուրքիայի համար կարեւոր են Ադրբեջանի հետ հարաբերությունները, իսկ Բաքուն ծայրահեղ բացասաբար է արձագանքել արձանագրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ