News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Որեւէ վատ բան չկա, որ Վրաստանը ստեղծում է մահմեդականների կրոնական գործերի կառավարման սեփական մարմին: Այդ մասին NEWS.am-ի թղակցի հետ զրույցում հայտարարել է վրացական «Իմեդի» կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին: Նրա խոսքով, ելնելով Վրաստանի աշխարհագրական, նաեւ` աշխարհաքաղաքական դրությունից, նման կառույցի ստեղծումը, ինչպես «Վրաստանի մահմեդականների վարչությունը», ծայրահեղ անհրաժեշտություն է:

«Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում»,- հարց է տալիս Սարիշվիլին: Քաղաքական գործիչը նկատել է, որ թեեւ տանել չի կարողանում Վրաստանի ներկայիս իշխանություններին, սակայն եթե այդ կառույցը ստեղծվում է Վրաստանի մահմեդականների կրոնական գործերի բարեխիղճ կատարման, նրանց մշակույթի պահպանման համար, նման քայլը պետք է միայն ողջունել:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դժգոհությանը այդ կապակցությամբ, Սարիշվիլին նշել է, թե անգամ Վրաստանի ադրբեջանցիները քիթը չեն մտցնում Վրաստանի քաղաքական կյանքի մեջ: «Նրանք առանձնանում են նրանով, որ ով էլ գա իշխանության, աջակցում են վերջինիս»,- նշել է նա:

«Պաշտոնական Բաքուն սխալ տեղ է դիմել: Եթե խոսում ենք Վրաստանի իշխանությունների մասին, նրանք այսօր ծառայում են Արեւմուտքին, եւ եթե ինչ-որ բանից դժգոհ են, թող դիմեն ԱՄՆ նախագահի աշխատակազմին»:

Նշենք, որ Վրաստանը ստեղծել է իր կառույցը, որը պետք է զբաղվի երկրի մահմեդական համայնքների գործերով: Դեռ հունիսին վարչությունը գլխավոր մուֆթի, շեյխ եւ իմամ էր ընտրել: Կովկասի մահմեդականների վարչությունը խստորեն քննադատել էր Վրաստանի իշխանությունների այդ քայլը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ