News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հավանության է արժանացրել «ՄոնԱրխ» կոնցեռնի բաժներտոմսերի 65 տոկոսի վաճառքի վերաբերյալ միջնորդությունը, որը պատկանում է ռուս գործարար հայազգի Սերգեյ Համբարձումյանին: «Կոմերսանտ» թերթը հաղորդում է, որ գնորդը Մոսկվայի կառավարության պետպատվերի գերատեսչության նախկին ղեկավար Լեոնիդ Մոնոսովի որդին է` Անդրեյ Մոնոսովը: Ներկայումս Լեոնիդ Մոնոսովը հանդիսանում է  Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությունը գլխավորող «Օլիմպստրոյ» կոնցեռնի ղեկավարի տեղակալը:

Թերթը նշում է, որ Լեոնիդ եւ Անդրեյ Մոնոսովները դե-ֆակտո ընկերության բաժնետերեր են, այդ պատճառով բաժնետոմսերի փոխանցման գործարքն ընդամենը ձեւավորում է ընկերության ռեալ աշխատանքային բաշխվածությունը:

Ներկայումս, Անդրեյ Մոնոսովը «ՄոնԱրխ» ԲԲԸ-ի ֆինանսական տնօրենն է: Ինչ վերաբերում է բաժնետիրական ընկերությունների մասին տեղեկություներին, ապա տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են ներկայացնում: Ինտերֆաքս-ՍՊԱՐԿ վերլուծական գործակալության տվյալներով, ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է գլխավոր քարտուղար Սերգեյ Համբարձումյանին: Սակայն ՖԱՍ-ի տվյալներով, բաժնետոմսերի 5 տոկոսը պատկանում  է Անդրեյ Մոնոսովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ