News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում շինարարության նոր մշակույթի ձեւավորումն անհրաժեշտություն է: Այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին, Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթեւեկության համար  ապահովել անվտանգ ու հարմարավետ  տեղաշարժ: Քաղաքապետի կողմից պահանջ է դրվել խստորեն հետեւել ոչ միայն այդ չափորոշիչների, այլեւ շինարարության ժամկետների պահպանմանը.

«Մենք դիմել ենք բոլոր այն կառուցապատողներին, ովքեր խախտել են շինարարության ժամկետները: Մենք չենք ուզում խոչընդոտել կառուցապատողների աշխատանքին: Հակառակը, փորձում ենք ստեղծել համապատասխան միջավայր եւ հետադարձ կապ, որպեսզի կարողանանք խնդիրները հասկանալ եւ համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ գտնել»,-շեշտել է նա:

Քաղաքապետարանում  բավականին պարզեցվել  է շինարարական ծրագրերի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, բացի այդ  հստակ պահպանվում են փաստաթղթերի տրամադրման սահմանված ժամկետները:

Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով քաղաքապետարանի ներդրումային առաջարկները. Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են հետաքրքրել հնարավոր ներդրողներին. «Դրանք Հաղթանակ զբոսայգու տարածքի վերակառուցման եւ արդիականացման, «Արտ Վիլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման, «Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոնի կառուցման, գլխավոր պողոտայում «Հին Երեւան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային առաջարկներն են, ինչպես նաեւ հյուրանոցային համալիրների կառուցման եւ Հրազդանի կիրճում բարեկարգման եւ հանգստի գոտու ստեղծման նախագծերն են»,-նշել է քաղաքապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ