News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք են սկսել, ինչը վկայում է այն մասին, որ կողմերը պատրաստվում են երկարատեւ դիմակայության: Նման պնդում է անում «Արգումենտի նեդելի» պարբերականն իր հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ Երեւանն ու Բաքուն լրջորեն զբաղված են սեփական ռազմաարդյունաբերական համալիրների զարգացմամբ:«Ադրբեջանում Կալաշնիկով (АК-74М) ինքնաձիգների արտադրություն են սկսել: Բացի այդ, պայմանավորվածություն կա Թուրքիայի հետ` հետեւակային հրացանների եւ 105 մմ տրամագծով հրանոթների համատեղ արտադրություն սկսելու վերաբերյալ:

Հետագա համագործակցությունը նախատեսում է 120 մմ տրամագծով ականանետերի արտադրություն:

Ինչ վերաբերում է Երեւանին, պարբերականը նշում է, որ Հայաստանում ընդունվել է 2011-2015 թթ ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների զարգացման ծրագիրը: «Մոտ ժամանակներս Հաաստանում կկառուցվեն զենքի արտադրության  հայ-ռուսական համատեղ 9 գործարաններ: Փորձագետների կարծիքով, բացի զինամթերքից, այդ գործարաններում կարտադրվի նաեւ ծանր ռազմական տեխնիկա»,- ասվում է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ