News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը, շատ փորձագետների կարծիքով, հրահրվել էր Ադրբեջանի` ազգայնականորեն տրամադրված էլիտայի կողմից:  Այդ մասին  «Ռուսաստանի ձայնին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի միջազգային հարաբերությունների եւ էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը: Նրա խոսքով` թեեւ միջնորդները կողմերին վաղուց փոխզիջումային տարբերակներ են առաջարկել, սակայն ներկայումս Լեռնային Ղարաբաղի իրավիճակն այդպես էլ լուծում չի գտել:

«Կարծես թե այդ ռեգիոնալ դաշտում բոլոր արտաքին մասնակիցներն ու դերակատարները համակարծիք են, որ ավելի լավ է պահպանել հակամարտությունը սառեցված վիճակում, քան փորձել այն լուծել:  Քանի որ կողմերի` Երեւանի եւ Բաքվի դիրորոշումներն այսօր տրամագծորեն հակառակն են: Արդեն չեմ խոսում Ստեփանակերտի դիրքորոշման մասին, որն ընդհանրապես անտեսում են »,-նշել է Իվանովը:

Փորձագետի խոսքով` իրավիճակը բարդանում է այն առումով, որ նույնիսկ Երեւանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Հակամարտությունը լճացման վիճակում պահելը, տվյալ պահին, բերում է միայն տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացմանը: Իսկ դա հղի է բնակչության շահագործման վերակագնման վտանգով», -ընդգծեց Իվանովը` ավելացնելով, որ հակամարտությունն  ավելի պայթյունավտանգ բնույթ է ձեռք բերում: «Տվյալ պահին ժամանակը չի աշխատում դրա պոտենցիալ սպառնալիքը նվազեցնելու օգտին: Այն սպառնալիք է ներկայացնում նաեւ Ռուսաստանի ազգային անվտանգությանը:  Քանի որ սպառազինությունների ակտիվ մրցավազք է, միլիտարիզացիա` տվյալ դեպքում` Ադրբեջանի»,-եզրափակել է  փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ