News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Թուրքիայի մերձեցումը անհրաժեշտ է քննարկել որպես տարածաշրջանային գործընթաց, քանի որ այն կարող է խնդիրներ առաջ բերել Ջավախքում: Նման տեսակետ է հայտնել Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի գիտաշխատող, պրոֆեսոր Վլադիմիր Պապավան: «Ես չեմ կարծում, որ այդ մերձեցումը տարածաշրջանի շահերից է բխում: Դրանից հետո Վրաստանը փաստարկ չի ունենա, ասելու, թե մցխեթցի թուրքերի վերադարձը նոր էթնիկ խնդիր կստեղծի տարածաշրջանում: Սակայն, իրականում, այդ տարածքում ապրող հայերը չեն ցանկանում ու վախենում են թուրքերի վերադարձից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Վրաստանում ուժի մեջ է մտել բռնի տեղահանվածների վերադարձի մասին օրենքը, որը ենթադրում է մցխեթցի թուրքերի վերադարձ Վրաստան: Այս օրենքն ընդունվել է ԵԽ ճնշման արդյունքում:

Պապավայի կարծիքով, եթե Հայաստանն զգա, որ ԼՂ խնդիրը լուծվում է ոչ ի օգուտ իրեն, որոշ ուժեր կարող են հակամարտություն սադրել Ջավախքում:

Նրա ներկայացմամբ, Վրաստանը հիմա շատ ծանր վիճակում է, քանի որ մցխեթցի թուրքերի վերադարձի ամենամեծ հակառակորդները Ջավախքում բնակվող հայերն են, եւ եթե տեղի ունենա հայ-թուրքական ամբողջական մերձեցում, ապա Ջավախքի հայերը չեն հակադրվի մցխեթցի թուրքերի վերադարձին: Պապավան նշել է նաեւ, որ իրականում, ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ դա կարող է նոր էթնիկ խնդիր ստեղծել տարածաշրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ