News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մուղլա նահանգի Միլասի շրջանում մի 5 աստղանի հյուրանոցում իրենց տոնական հանգիստն անցկացնել ցանկացողները՝ հյուրանոցում այնպիսի սարսափելի պայմանների են հանդիպել, որ տեղի ժանդարմերիայի դիմաց հյուրանոցից բողոքողների մեքենաները հարսանեկան ավտոշարասյան տպավորություն են թողել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Միլասի քայմաքամն սկսել է հետաքննություն իրականացնել, երբ իմացել է, որ հյուրանոցի պայմաններն այնքան վատն են, որ բոլոր հանգստացողները հեռացել են եւ բողոք են ներկայացրել ժանդարմերիա՝ պահանջելով կամ իրենց տեղավորել նորմալ հյուրանոցում կամ հետ տալ իրենց վճարած գումարը։

Հյուրանոցի տուժյալ հաճախորդներից 38-ամյա Հուսեյն Դուրսունը նշել է, թե 4 օր 5 աստղանի հյուրանոցում կարծես գերիների համար նախատեսված ճամբարում լինեին։ «Ոտելու եւ խմելու բան չկար։ Եղածների համար էլ գումար էին պահանջում։  Ջուր չկար, համարներում քննելու համար սավաններ չկար, իսկ զուգարանի համար պիտի անտառ գնայինք»,-ասել է Հուսեյնը՝ շեշտելով, որ հյուրանոցի պայմաններն ավելի վատ էին քան Սոմալիում։

Հայտնի է դարձել, որ այդ 5 աստղանի հյուրանոցը նույնիսկ գրանցված չէ եւ համապատասխան փաստաթղթեր չունի՝ գործունեություն ծավալելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ