News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարկանիշային Fitch գործակալությունը Հայաստանի դեպոզիտային երկարաժամկետ վարկանիշը թողել է BB-`կայուն կանխատեսմամբ: Վերջին կանխատեսումը, որը հրապարակվել է 2010 թվականի հոկտեմբերին, նմանատիկ գնահատական էր պարունակում: Գործակալությունը հաստատել է կարճաժամկետ դեպոզիտային վարկանիշը B մակարդակի վրա, նաեւ երկրի առավելագույն արժութային իրացվելիության ռիսկի վարկանիշը` BB մակարդակի վրա:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Հայաստանը Fitch-ի վարկանիշ է ստացել 2006-ին` BB- մակարդակի վրա: 2008-ին այդ վարկանիշը բարձրացավ, հասնելով BB-ի, ապա նորից իջավ:

Fitch-ի փորձագետներն սպասում են, որ 2011-ի արդյունքներով, ՀՀ կառավարությաւնը կհաջողվի կրճատել բյուջեի դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ 3,9 տոկոսի (2010-ին այն եղել է 5 տոկոս): Իսկ 2012-ին այդ ցուցանիշը պետք է հասնի 3,2-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ