News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մի խումբ հասարակական կազմակերպություններ որոշել են սեպտեմբերի  3-ը նշել որպես Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միացյալ քարտեզի օր:

Գործողության նպատակը հայության` նախեւառաջ երիտասարդության, իրազեկումն է, ՀՀ եւ ԼՂՀ իրական սահմանների մասին հիշեցնելն է, քանի որ շատերի ուղեղներում այսօր էլ դաջված է վաղուց արդեն գոյություն չունեցող՝ ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած սահմաններով Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» եւ ԼՂԻՄ ուրվագիծը։

Նախաձեռնության շրջանակներում Facebook եւ вКонтакте սոցիալական ցանցերում ձեւավորվել են մի քանի խմբեր, որոնցում ակտիվորեն քննարկվում են ճիշտ սահմաններով քարտեզների տարածումն ու կիրառումը:

Նախաձեռնության մասնակիցներին վրդովեցնում է այն փաստը, որ ՀՀ տարածքում գործող որոշ կազմակերպություններ ու նույնիսկ պետական հաստատություններ դեռեւս օգտագործում են ոչ ճիշտ՝ վաղուց արդեն գոյություն չունեցող ԼՂԻՄ սահմաններով քարտեզ: Սխալ քարտեզ է օգտագործվում, օրինակ՝ «Հ2» հեռուստաընկերության եղանակի տեսության եթերում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում:

Ի դեպ, Ֆեյսբուք սոցցանցում վաղուց գրանցված է «Պարտադրենք Հ2-ին օգտագործել ճիշտ քարտեզներ» վերնագրով խումբը․ 

Նախաձեռնության շրջանակներում փորձ է արվելու դպրոցականներին ճիշտ քարտեզ նվիրելու ավանդույթ ձեւավորել։ Նաեւ մեկնարկել է ճիշտ քարտեզով պատկերների տարածումը սոցցանցերում եւ բլոգոլորտում։ Կլինեն նաեւ բողոքի ակցիաներ` ուղղված ոչ ճիշտ քարտեզներ կիրառող կազմակերպություններին եւ պետական մարմիններին:

Ակցիայի նախաձեռնողները համոզված են` «Չիմանալ՝ նշանակում է չունենալ». ուստի կոչ են անում միանալ նախաձեռնությանն ու կիրառել միայն ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ:

Նախաձեռնության հեղինակներն են`

«Ժառանգ» մշակութային ՀԿ

«Արմատ» մամուլի ակումբ

«Հայրենապաշտ» ՀԿ

«ՀայՖոն» նախաձեռնություն

Times.am լրատվական գործակալություն

Voskanapat.info տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ

 

Տպել
Ամենաշատ